Մոլդովայի նախկին նախագահին կալանավորել են․ կասկածում են պետական դավաճանության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Դոդոն կալանք

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը 72 ժամով կալանավորվել է Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով, այդ թվում՝ պետական ​​դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, հայտնել է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Մարիաննա Կյորպեկը։

Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազությունը և Տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի տանը, ով կասկածվում է գործարար Վլադիմիր Պլախոտնյուկից կաշառք վերցնելու մեջ։

Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Մոլդովայի նախկին նախագահը կասկածվում է պասիվ կոռուպցիայի, ապօրինի հարստացման և հայրենիքի դավաճանության մեջ։

--00--ԱԱ