Տատյանա Մոսկալկովան ու ՀՀ ՄԻՊ-ը քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ՀՀ ՌԴ ՄԻՊ

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հեռախոսով քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։ 
Այդ մասին Մոսկալկովան այդ մասին հայտնել է Telegram–ալիքում։

Նրա խոսքով, քննարկվել է ՌԴ-ի և Հայաստանի ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։ 

«Հուսով եմ, որ մեր միջև կշարունակվի կառուցողական, վստահելի երկխոսությունը ինչպես երկկողմ համագործակցության ձևաչափով, այնպես էլ Օմբուդսմենների եվրասիական դաշինքի և ինտեգրացիոն այլ հարթակների շրջանակում»,- գրել է Մոսկալկովան։

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը Քրիստինե Գրիգորյանին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն:

--00--ԱԱ

Տեսանյութեր