ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման նպատակով կստեղծվի փորձագիտական խումբ։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ որոշումն արտացոլված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ստեղծման մասին այսօր ստորագրած հրամանում։
Հրամանի համաձայն՝ նախարարների կաբինետին հանձնարարվել է ապահովել մշտական փորձագիտական խմբի ստեղծումը՝ բաղկացած պետական հանձնաժողովի քարտուղարության և համապատասխան պետական մարմինների (հաստատությունների) մասնագետներից։
--00--ԱԱ