Բայրամովն ու Լավրովը քննարկել են եռակողմ հռչակագրի կատարման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Լավրով Բայրամով

2022 թվականի մայիսի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև, փոխանցում է minvalaz-ը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հռչակագրերի իրականացման հետ կապված հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանում հաղորդակցության բոլոր ուղիների բացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման վերաբերյալ։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի ընթացիկ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

--00--ԱԱ

Տեսանյութեր