Մինչ մի ստոր վաճառում է մեր պետականությունը, ոմանք շարունակում են իրենց բնակարանում սուրճ խմել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

լիլիթ Գալստյան

ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո կատարած հայտարարությունը ոչ միայն Արցախի հիմնահարցի վերջնական թաղման, այլև Հայաստանի կազմաքանդման և պետականության վերջնական կապիտուլյացիայի մասին է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է  ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը.

«Ըստ էության․

1․ Ոչ մի խոսք արդեն մեկ տարի շարունակվող ադրբեջանական ագրեսիայի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման և ադրբեջաբական զորամիավորումների ներկայության մասին։

2․ Ոչ մի խոսք գերիների վերադարձի մասին։

3․ Ոչ մի խոսք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի մասին․ հիմնահարցի տոտալ ուրացում և փակում։ Արցախի հիմնախնդրի կարգավորումն իջեցվել է <<հարցերի>> մակարդակի, որոնք կապված են Ղարաբաղի՝ ազգությամբ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հետ /այսինքն, եթե հայ մնա՝ դասագիրք, պարախումբ, պատի թերթ․․․/

4․ Պարտադրվում է սահմանազատման արագ ընթացակարգ, որն ուղղված է Հայաստանից տարածքներ պոկելուն, Արցախն Ադրբեջանին թողնելուն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը։

5. Կոմունիկացիաներ կետի տակ հստակ է, որ Հայաստանն արձանագրելու է տարածքային, ավելի շատ ինքնիշխանության նոր կորուստներ։ Ադրբեջանն ու Թուրքիան տրանսպորտային թրատման են ենթարկելու Հայաստանը, որը նշանակում է, որ սահմանափակվելու է Հայաստանով մեր ազատ տեղաշարժը։ Սա հայաթափման և անվտանգային աներևակայելի սպառնալիք է։

6. Խաղաղության համաձայնագիր. Բնականաբար, սա արդեն վերջնագծվել է, և այն ազդարարելու է Հայաստանի վերջնական կապիտուլյացիան։ Մի բան, ինչի համար <<Ժողովրդավարության>> անգլոսաքսական պրոյեկտը 2018-ին Հայաստանում իշխանության բերեց այս ազգակործան պատուհասին։

7. Այս ամենին զուգահեռ ընթանում են Ռուբինյան-Քըլըչ բանակցությունները, որոնք իրենց հերթին նպաստում են Հայաստանի քաղաքական նոքդաունին։

8․ Սոցիալ-տնտեսական զարգացման ԵՄ խոստումները մոտավորապես համարժեք են Աֆղանստանում և արաբական աշխարհում ԱՄՆ -ի կողմից հաստատվող ժողովրդավարությանը։

Ձեր խորհուրդները մեր կործանման գինն ունեցան։

Եվ մինչ վիրտուոզորեն ընտրված մի ստոր կտոր-կտոր վաճառում է մեր պետականությունն ու երկիրն էլ հետը, ոմանք շարունակում են դեռևս իրենց պատկանող բնակարանում սուրճ խմել՝ չհավանելով ասենք Իշխանի ձայնը, Վանեցյանի սանրվածքը, Աշոտյանի մարզաշապիկի գույնը, իմ մարզական կոշիկները, հրապարակից հնչող <<Զարթիր լաո>>երգի մշակումը կամ խարույկներից բարձրացող ծուխը։

Դատաստան կա, կա դատաստան!!!!!»։

--00--ԱԱ