ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր է դնում մանդատը․ նա պաշտոնի կնշանակվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

նկար

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», - այս մասին ասվում է Ալեն Սիմոնյանի հայտարարությունում։

Հիշեցնենք՝ Անուշ Բեղլոյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։

--00—ԼՄ