Երկկողմ համագործակցությունից մինչև Ուկրաինա․ կայացել է Չավուշօղլու-Բայրամով հեռոսազրույցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Չավուշօղլու Բայրամով

2022 թվականի մայիսի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։

Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև եռակողմ ձևաչափով համագործակցության հարցեր, իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ Ուկրաինայի հետ կապված հարցեր։
--00--ԱԱ

Տեսանյութեր