Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել․ նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ճոճանակ ինքնասպանություն

Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայտնաբերված 11 ամյա երեխան ինքնասպանություն չի գործել: 

Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան հին պատուհանների վրա,  փորձել է ճոճանակ սարքել իր համար եւ պատահաբար խճճվել ճոճանակի համար նախատեսված պարանով, ինչը փաթաթվել է քներակին ու երեխան շնչահեղձ է եղել: 

Երեխայի խաղի ժամանակ տանը մեծերից չի եղել, արդեն մահացած եղբորը հայտնաբերել է 18 ամյա քույրը:  Երեխան ապրում էր մոր եւ 18 ամյա քրոջ հետ: Հայրը մահացել է:

--00--ԱԱ

Տեսանյութեր