Իրանում տասնհարկանի գրասենյակ է փլվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

1083929.jpg

Տասնհարկանի գրասենյակային շենք է փլվել Իրանի Աբադան քաղաքում, որը գտնվում է Խուզստանի հարավարեւմտյան նահանգում. մեկ մարդ զոհվել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Tasnim իրանական գործակալությունը:

«Ամիրի փողոցի վրա գտնվող գրասենյակային շենքի մի քանի մասեր քանդվել են: Շենքի անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է: Շենքի մերձակայքում գտնվող փոխադրամիջոցները բեկորների ընկնելու հետեւանքով վնասվածքներ են ստացել»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկա պահին այդ միջադեպի հետեւանքով տուժել է չորս մարդ. նրանց բոլորին շտապ կարգով տեղափոխել են տեղի հիվանդանոց: Եվս մեկ մարդ զոհվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

--00--ՀԶ