ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Ուկրաինայի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի է Ռումինիա մուտք գործել փետրվարի 24-ից ի վեր:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Մեկ օրում սահմանային անցումով ազգային մակարդակով Ռումինիա է մուտք գործել Ուկրաինայի 7903 քաղաքացի: Այդ ճգնաժամի սկսվելուց ի վեր ազգային մակարդակով Ռումինիա է մուտք գործել Ուկրաինայի 1 միլիոն 003 հազար 243 քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Ռումինիայի սահմանապահ ոստիկանության կայքում:
--00--ԱԱ