ԱՄՆ-ն պատրաստ է պատերազմել Չինաստանի դեմ․ Բայդեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Բայդեն Թայվան

ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը, եթե դրա կարիքը լինի: 

Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Տոկիոյում կայացած բանակցություններից հետո Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Տեսեք, սրանք այն պարտավորություններն են, որ մենք ստանձնել ենք։ Մենք հավատարիմ ենք մնում Թայվանի խաղաղության և անվտանգության պահպանմանը և մտադիր ենք ապահովել, որ նրա ստատուս քվոն միակողմանի չփոխվի»,- ընդգծել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական կերպով պաշտպանել Թայվանը, եթե անհրաժեշտություն առաջանա։

Բայդենը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները համաձայն է միասնական Չինաստանի քաղաքականությանը, սակայն ընդգծել է, որ կղզու կարգավիճակը ուժով փոխելու գաղափարը լիովին անտեղի է։

«Սա կլինի ևս մեկ գործողություն, որը կնմավի Ուկրաինայում տեղի ունեցածին», - հավելել է ԱՄՆ նախագահը։

--00--ԱԱ