Թոշակառուներից բացի՝ անկանխիկ առևտրի 10% հետվճարից կօգտվեն նաև նպաստառուները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

անկանխիկ

2022-ի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10 %-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝

• ընտանեկան նպաստ,

• սոցիալական նպաստ,

• ծերության նպաստ,

• հաշմանդամության նպաստ,

• կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,

• մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

• երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն,

• պատվովճար,

• պարգևավճար (կենսաթոշակառուները, ովքեր ստանում են պարգևավճար):

«Վերոնշյալ վճարները անկանխիկ եղանակով ստանալու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը: Սոցիալական և ընտանեկան նպաստն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով նպաստառու ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, ընդ որում՝ հաշիվը բացվելու է դիմողի անունով»,- ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր