#ՀԻՄԱ. ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

 

1

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (ЕUBC) նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը եւ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ (IBA) Ումար Կրեմլյովը:

Մայիսի 22-30-ը Եվրոպայի 39 երկրի 219 բռնցքամարտիկ 13 քաշային կարգերում կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: Հայաստանը ներկայացուցիչ ունի բոլոր քաշային կարգերում: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ),  Նարեկ Մանասյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ):

Տեսանյութեր