Փաշինյանը ժամանել է Բրյուսել՝ հանդիպելու Ալիևի և Շարլ Միշելի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Այդ մասին հայտնում է կառավարությունը:

Ըստ հաղորդագրության՝ վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: