Երևանն ու Բաքուն որևէ թուղթ չեն ստորագրի, քանի դեռ խաղն ընթանում է և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Բողոքի շարժումը Փաշինյանին տալիս է Ալիևի հետ հարաբերություններում մանևրելու և խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգելու հնարավորություն և, ընդհանուր առմամբ, հասկանալի էլ չէ՝ ով է ղեկավարում Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացը, Բրյուսե՞լը, թե՞ Մոսկվան։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ ասել է ИА REGNUM գործակալության արևելյան բաժնի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Տարասովը։

«Քանի դեռ խաղն ընթանում է և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության մասին խոսք լինել չի կարող։ Այնպիսի տպավորություն է, որ Երևանը սպասում է, թե ինչով կավարտվեն ռազմական գործողություններն Ուկրաինայում»,- նշել է Տարասովը։

Մանրամասները՝ տեսանյութում։