Վահան Քերոբյանը մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

․

Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 21-ին մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ (www.rotary.org) միջազգային կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին, որն առաջին անգամ անց էր կացվում Հայաստանում։

Վահան Քերոբյանն իր ելույթում համառոտ ներկայացրել է առաջնորդության իր տեսլականն ու սկզբունքները։

Հայաստանից և արտերկրից հրավիրված բանախոսները ելույթներ են ունեցել փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու, ինովացիոն մտածողության խթանման, խաղաղության և հակամարտությունների կանխարգելման գործում բիզնեսի դերակատարության, կրթության և առողջապահության ոլորտներին վերաբերող թեմաներով:

--00--ԱՀ

Տեսանյութեր