Հայ զինծառայող է վիրավորվել․ Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

հայ զինվոր

Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: 

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

--00--ԱԱ