Ուկրաինան թևակոխում է պատերազմի վերջին՝ ավելի արյունալի փուլ․Զելենսկիի գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Պոդոլյակ ՌԴ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ երկիրը թևակոխում է պատերազմի վերջին փուլ, որն ամենաարյունալին կլինի և բազմաթիվ կյանքեր կխլի։ 

Նրա խոսքով, հարցն այն է, թե դա որքան կտևի, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Ուկրաինան պետք է ազատի մեր բոլոր շրջանները, այդ թվում՝ Դոնեցկն ու Լուգանսկը։ Պատերազմի այս փուլը, որը կկոչվի հակահարձակողական փուլ, բավական կոշտ է լինելու մեզ համար, և, ցավոք, մենք կկորցնենք մեր ժողովրդի արժանի զավակներին...

Բայց մենք ամեն դեպքում ստիպված ենք լինելու ապրել մեր տարածքների ազատագրման արյունալի փուլը»,- ասել է Պոդոլյակը։

--00--ԱԱ

Տեսանյութեր