Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում․ նա օր ու գիշեր պայքարում է Հայաստանի ու Արցախի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

image_750x_6288b0d30a2c3.jpg

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկության են մտել իմ ընկեր Արամ Գրիգորյանի տուն: 

Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, ողջ գիտակից կյանքը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը: Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է: 

Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում, որ նա օր ու գիշեր հայ ժողովրդի հետ պայքարում է Հայաստանի, Արցախի և հայի ապագայի ու անվտանգության համար: Նման «հոդվածի» հատկանիշներով մեղադրանքը, վստահ եմ, պատիվ է ցանկացածի համար:

Արամ ջան, իմ հավատարիմ ընկեր, գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել կամ հետ պահել պայքարից, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու:

Հ.Գ. շինծու քրեական գործի հանգամանքներին կանրադառնամ ավելի ուշ»։

--00--ՀԶ