Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի նոր արտգործնախարարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

237425.jpg

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր ֆրանսիացի գործընկերոջը` Կատրին Կոլոննային։

Միրզոյանը «Թվիթեր»–ի իր էջում կատարել է գրառում։

«Ջերմորեն շնորհավորում եմ Կատրին Կոլոննային` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հաջողություն եմ մաղթում միջազգային ասպարեզում Ֆրանսիայի հզորացմանն ուղղված իր բարձր առաքելության մեջ։ Անհամբերությամբ սպասում եմ հայ–ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ուղղված մեր առաջիկա համատեղ աշխատանքին»,– նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

--00--ՀԶ