Քննարկում Արցախում` ժողովրդագրության ռազմավարության մշակման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

․

Ժողովրդագրության ռազմավարության մշակման և այս ուղղությամբ Արցախում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով՝ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ Արցախում տեղի է ունեցել քննարկում՝ ԱՀ կառավարության ներկայացուցիչների, Հայաստանից Արցախ ժամանած աշխատանքային խմբի և տեղի գործընկերների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փորձի փոխանակման ու ծրագրերի տեղայնացման հնարավորություններին։

Հայաստանից ժամանած մասնագետները գործընկերներին ներկայացրել են ՀՀ կողմից ժողովրդագրության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ընթացիկ ծրագրերը, սահմանված առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ ներկաները հայաստանյան գործընկերներին ուղղել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, հանդես եկել առաջարկներով և դիտարկումներով։

--00--ԱՀ