Ռուսաստանի դեմ իրական տեղեկատվական պատերազմ է սանձազերծվել․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Պուտին տեղեկատվական պատերազմ

Ռուսական ռեսուրսների վրա կիբերհարձակումների թիվը վերջին շրջանում բազմիցս աճել է. երկրի դեմ, ըստ էության, իրական պատերազմ է սանձազերծվել տեղեկատվական տարածքում։ 

Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թեև այս ագրեսիան, ինչպես նաև ընդհանրապես Ռուսաստանի դեմ «պատժամիջոցային հարձակումը» ձախողվել են, պետության ղեկավարը հանձնարարել է մտածել տեղեկատվական պաշտպանության պետական ​​համակարգի ստեղծման մասին և հնարավորինս արագ ստեղծել օտարերկրյա տեխնոլոգիաների և սարքավորումների հայրենական արտադրության օրինակները։

--00--ԱԱ

Տեսանյութեր