Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ՀՀ-ում Իտալիայի դեսպանը նույն օրը դուրս է գրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1052695.jpg

Երևանի Բեյրութ և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում մայիսի 18-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «Նաիրի» բուժկենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ դեսպանը հոսպիտալացման կարիք չի ունեցել: «Նա առաջին  բուժօգնություն է ստացել և դուրս է գրվել»,-ասաց Գնունին:

--00--ՀԶ             

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր