Այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք չի լինելու, այն կլինի վաղը՝ 18:00-ին․ Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Այսօր հանրահավաք չի լինելու, այն կլինի վաղը՝ 18:00-ին։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ 

Նրա խոսքով, վաղվա հանրահավաքը շատ կարևոր է Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ:

Սաղաթելյանը կոչ արեց վաղը հավաքվել Ֆրանսիայի հրապարակում և դրանով իսկ հստակ ուղերձ հղել, որ Փաշինյանը չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու ու ներկայացնելու Հայաստանի հանրապետությունը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԱ