ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանի ստուգման նպատակով մայիսի 20-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ:
Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Ծավալվել են կառավարման կետեր, զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները և մարտական վիճակի բերել ռազմական տեխնիկան։
--00--ԱԱ