ՊՆ N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

image.jpg

N զորամասում մայիսի 20-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ:

--00--ՀԶ             

 

Տեսանյութեր