ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Կորոնավիրուսային ինֆեկցիան ավելի ու ավելի շատ Է ձեռք բերում սեզոնային ինֆեկցիայի հատկանիշներ, ուստի համաճարակային գործընթացը կարող Է ակտիվանալ աշնանը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնի կլինիկա-վերլուծական աշխատանքի հարցերով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան:
«Այն բանի հետ կապված, որ COVID-19-ն ավելի ու ավելի շատ Է ձեռք բերում սեզոնային ինֆեկցիայի հատկանիշներ, SARS-CoV2-ի համաճարակային գործընթացը նույնպես կարող Է ակտիվանալ աշնանը»,-ասել Է Պշենիչնայան:
Նա պարզաբանել Է, որ աշունը տարվա այն ժամանակն Է, երբ տեղի Է ունենում շնչուղիների բազմաթիվ ինֆեկցիաներով, այդ թվում՝ սեզոնային կորոնավիրուսներով հիվանդացության սեզոնային աճ:
--00--ԱԱ