ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է, որ Վաշինգտոն կատարած իր վերջին այցի ժամանակ խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին զանգահարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար։
Քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստի-ն։
Դրագիի խոսքով, ինքը հավաստիացրել է Բայդենին, որ Պուտինը ցանկանում է լսել միայն նրա խոսքերը։
«Պետք է ասեմ, որ իմ խորհուրդը հաջողությամբ աշխատեց, որովհետև մեկ օր անց, ճիշտ է, ոչ թե նա, այլ ԱՄՆ պաշտպանության նախարարը խոսեց ՌԴ պաշտպանության նախարարի հետ»,- ասել է Իտալիայի վարչապետը։
--00--ԱԱ