Երբ ՀԿ-ները ներթափանցում են քաղաքական ոլորտ, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի. Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

default.jpg

Այսպես կոչված «Հայաստանի քաղաքացիական հասարակություն» ասված երևույթը պետք է կարգավորվի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «ՀԿ-ները պետք է զբաղվեն հասարակական գործունեությամբ, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։

Սակայն, երբ այդ կազմակերպությունները ներթափանցում են քաղաքական ոլորտ, ներքին, կամ արտաքին, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի։

Նախկին իշխանությունները շատ սխալ քաղաքականություն էին վարում, հակադրվում էին այդ կազմակերպությունների հասարակական գործունեությանն, ու բարձիթողի թողնում նրանց քաղաքական գործունեությունը, ինչը պետք է ճիշտ հակառակը լիներ։ Հիմա վիճակն ավելի է սրվել, հասկանալի պատճառներով ու արդեն սպառնում է ազգային անվտանգությանը։

Հ.Գ. Ինքս շատ լավ եմ տիրապետում այդ ոլորտն, ինչի պատճառով ինձ իրավունք եմ վերապահում կարծիք հայտնել»։

--00--ՀԶ