3 թոփ ակումբ հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Հենրիխ Մխիթարյան

«Ինտերը» դիտարկում է «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն այս ամառ ձեռք բերելու հնարավորությունը։

Այս մասին հայտնում է իտալացի ինսայդեր Ալֆրեդո Պեդուլան, ով նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը դեռ համաձայնության չի եկել հռոմեական թիմի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, փոխանցում է armsport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին հայ կիսապաշտպանի մեծ երկրպագուն է և նրան տեսնում է որպես իր թիմի հիմնական կազմի խաղացող։

Մխիթարյանի տրանսֆերին հավակնում են նաև Պրեմիեր լիգայի թիմերը՝ «Ասթոն Վիլլան» և «Տոտենհեմը», ինչպես նաև Ա Սերիայի ներկայացուցիչ «Նապոլին»: Այնուամենայնիվ, «Ռոման» իր հերթին երկու տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին։

--00--ԱԱ