Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

նկար

Վաշինգտոնն ու Անկարան հավատարիմ են աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործում սերտ գործակցությանը։ Այս մասին մայիսի 18-ին Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կայացած հանդիպումից հետո նշվել է համատեղ հայտարարությունում:

Կողմերը քննարկել են նաև պաշտպանական, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկ և պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և առևտրային կապերի ակտիվացման ոլորտում իրենց համագործակցության ամրապնդման ուղղությամբ քայլերը, պայմանավորվել են ակտիվացնել խորհրդակցությունները մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել  նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Սիրիային, Լիբիային և տարածաշրջանային այլ հարցերի: 

--00—ԼՄ