Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքի տներն ադրբեջանցիներով կբնակեցվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Շուշի ադրբեջանցիներ

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են բնակեցնել օկուպացված հայկական Շուշի քաղաքը։

Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը հայտնել է, որ պատրաստվել է Շուշի քաղաքի նոր գլխավոր հատակագիծ, քաղաքում նախատեսվում է 20-25 հազար մարդ բնակեցնել, հայտնում է ԱՊԱ-ն։ Այդին Քերիմովը նշել է, որ մարդկանց բնակեցնելու համար նախատեսվում է 24 շենքի կառուցում։

Քանի որ ակնհայտ է, որ 24 շենքում հնարավոր չի լինի 25 հազար մարդ տեղավորել, խոսքը հայերի կողմից լքված տներում ադրբեջանցիների բնակեցման մասին է։

--00--ԱԱ