Պետդումայում առաջարկել են ԽՍՀՄ դրոշը դարձնել պետական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ԽՍՀՄ դրոշ

Ղրիմից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է ԽՍՀՄ դրոշը ճանաչել որպես Ռուսաստանի նոր պետական ​​դրոշ։

«Այսօր արևմտյան երկրները փաստացի պատերազմ են հայտարարել մեծ Հաղթանակի խորհրդանիշի դեմ՝ արգելելով այն ամենուր։ Նրանք վախենում են այս խորհրդանիշից, քանի որ հաղթանակի կարմիր դրոշը նրանց հիշեցնում է մեր ժողովրդի մեծությունն ու մեր մեծ հաղթանակը»,- ​​ասել է Շերեմետը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի զարգացման ներկա փուլում «Հաղթանակի դրոշն առավել քան երբևէ արդիական է՝ որպես վերածնվող գերտերության խորհրդանիշ»։

--00--ԱԱ