Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ մայիսի 25-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1083477.jpg

«Ռոսավիացիա»-ն 14-րդ անգամ երկարացրել է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի  օդանավակայաններում թռիչքների արգելքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը ռուսաստանյան 11 օդանավակայաններում երկարացվել է մինչեւ մայիսի 25-ը Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը: Այդ օդանավակայաններում թռիչքներն արգելվել են փետրվարի 24-ից:

Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին. ասվում է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիա»-ում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

--00--ՀԶ