Մի խումբ քաղաքացիներ փակեցին մեզ առևանգող ավտոբուսի ճանապարհը և մեզ ազատեցին ազատազրկումից․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կարճ պատմեմ, թե ինչ կատարվեց քիչ առաջ: Մի խումբ քաղաքացիներով խաղաղ անհնազանդության ակցիա էինք իրականացնում երթի ձևով: Պռոշյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա որևէ ոստիկան մեզ չէր ուղեկցում, իսկ մենք շարունակում էինք մեր խաղաղ ակցիան:

Մաշտոցի պողոտայում երթով թեքվեցինք դեպի Պուշկինի փողոց, որտեղ ոստիկանության զորքերի համազգեստով հարյուրավոր մարդիկ հարձակվեցին մեզ վրա, կիրառեցին բիրտ ուժ և կատարեցին զանգվածային ձերբակալություն:

Ավտոբուսում շուրջ 40 հոգի էինք, մեզ տանում էին անհայտ ուղղությամբ և հանկարծ մի խումբ քաղաքացիներ փակեցին մեզ առևանգող ավտոբուսի ճանապարհը և մեզ ազատեցին ապօրինի ազատազրկումից:

Մենք ուժեղ ենք միասին, առանց թուրքի Հայաստան լինելու է»:

--00—ԼՄ