Իշխանությունները տարածում են հերթական սուտը․ Հայկ Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Հայկ Մամիջանյան

Իշխանությունները տարածում են հերթական սուտը՝ իբր օրվա ընթացքում մեկից ավել անգամ վարչական իրավախախտման համար բերման ենթարկվելու դեպքում քաղաքացուն իրավունք ունեն պահել 72 ժամ:

Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։

«Սա կատարյալ հիմարություն է: Խաղաղ անհնազանդության ժամանակ ոստիկանի իբր օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացուն կարող են պահել առավելագույնը 3 ժամ: 

Որպես կանոն ոստիկանական բաժանմունքում արժանապատիվ քաղաքացիներին դիմավորում են փաստաբանները և այցելում ՀՀ ԱԺ պատգամավորները:

Նշեմ, որ այսօր բերման ենթարկվածների թիվը այնքան մեծ էր՝ 400-ից ավել քաղաքացի, որ մեր ընկերներին նաև Աշտարակի բաժանմունք են տարել»,- գրել է ընդդիմադիր գործիչը:

--00--ԱԱ
 

Տեսանյութեր