ՔԿ-ն ներկայացրել է մահվան ելքով ավտովթարի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա և Մ.Խորենացի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում,  1998թ. ծնված տղամարդը «BMV-750» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց,  ընդհարվել սյանը, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ

Տեսանյութեր