Նիդերլանդական կողմը մեծապես արժևորում է Հայաստանի ՍԴ-ի հետ ընթացիկ արդյունավետ գործընկերությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ՍԴ Նիդերլանդներ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որին ուղեկցում էին նոր մեկնարկող «Խորհրդատվական աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ծրագրի» փորձագիտական թիմի անդամները, հայտնում են ՍԴ-ից։

Արման Դիլանյանը կարևորել է նոր կարճաժամկետ խորհրդատվական ծրագրի մեկնարկը՝ համոզմունք հայտնելով, որ Սահմանադրական դատարանի ու Նիդերլանդների Թագավորության դեսպանության միջև գործուն համագործակցությունը կշարունակի լրացվել նոր փոխշահավետ ծրագրերով:

Դեսպան Նիկոլաս Սխերմերսն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ նիդերլանդական կողմը մեծապես արժևորում է Սահմանադրական դատարանի հետ ընթացիկ արդյունավետ գործընկերությունը՝ միտված Հայաստանում իրավունքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հայ-նիդերլանդական իրավական կապերի հետագա ամրապնդման շուրջ:

--00--ԱԱ