Պեսկովը պատերազմ է անվանել Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Պեսկով

Ռուսաստանին ոչ բարեկամական երկրներին կարելի է անվանել «թշնամական», իսկ նրանց գործողությունները՝ պատերազմ, ասել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ 

Նրա խոսքով՝ այդ երկրները «գողացել են» ռուսական փողերը, ինչպես նաև դիվանագիտական, քաղաքական և տնտեսական պատերազմներ են վարում Ռուսաստանի դեմ։

Կրեմլի ներկայացուցիչը ելույթ է ունեցել «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում։ Նա հայտարարել է, որ «չի կարելի խոսել տեղեկատվական պատերազմների մասին՝ առանց ամեն ինչ կապելու հիբրիդային պատերազմի ընդհանուր համատեքստի հետ»։ 

Պոսկովի կարծիքով՝ Ռուսաստանին «ոչ բարեկամական» երկրները փորձում են մեկուսացնել նրան։
«Այո, մենք դեռ մեղմորեն նրանց անվանում ենք ոչ բարեկամական պետություններ։ Եվ ես արդեն կասեի, որ դրանք արդեն թշնամական պետություններ են, քանի որ նրանց արածը պատերազմ է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

--00--ԱԱ