Շվեդիան «պատմական» որոշում է կայացրել․ երկիրը կմիանա ՆԱՏՕ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Շվեդիա ՆԱՏՕ

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդը ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումը, Twitter-ում հայտնել է կազմակերպությունում երկրի ներկայացուցչությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«ՆԱՏՕ-ին ուղղված մեր դիմումն այժմ պաշտոնապես ստորագրված է», - գրել է նա սոցիալական ցանցի իր էջում՝ փաստաթուղթն անվանելով «պատմական»։

նցած շաբաթվա վերջին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական ​​բանվորական կուսակցությունը հայտարարեց դաշինքին անդամակցելու հայտ ներկայացնելու իր որոշման մասին՝ նշելով, որ եթե այն հաստատվի, ապա Ստոկհոլմը դեմ կլինի երկրում միջուկային զենքի և ռազմակայանների տեղակայմանը։ Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել է միանալ ռազմական դաշինքին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին խոստացել է արագացնել երկու նոր պետությունների ընդունման գործընթացը։

--00--ԱԱ