ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Փաստաբան Ամրամ Մակինյանի հաղորդմամբ՝ ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան տեղափոխում են հատուկ պահպանվող տարածք։
«Ոստիկանության հերթական ապօրինությունը. ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան, առանց պատճառ ներկայացնելու, «ղեկավարության ցուցումով» տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք։
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հերթական դեպքի առթիվ քիչ անց կերկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, իսկ ապօրինի ցուցում տված ղեկավարությանը կպարզի քննիչը ու, չկասկածեք, հաստատ կպարզի», - այս մասին գրել է փաստաբանը։
--00--ԱԱ