ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի հետ կապված տեղեկատվությունը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի մոսկովյան թղթակիցը, Դմիտրի Պեսկովը հերքել է Պուտինի՝ Անկարա այցի նախապատրաստման մասին տարածված տեղեկությունը։
Նա ասել է, որ առաջիկա օրերին Պուտինի՝ Անկարա այցի համար նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում։
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Պուտինը մոտ օրերս կայցելի Թուրքիա։
--00--ԱԱ