ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ընդդիմության բողոքի ակցիաներին 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Ռուդենկո ընդդիմություն

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ մասնավորապես ընդդիմության նախաձեռնած Դիմադրության շարժման անհնազանդության խաղաղ ակցիաները։

«Ռուսաստանի կարծիքով, Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաները այդ երկրի ներքին գործն են և Մոսկվան չի միջամտում այդ ամենին»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Ընդդիմության միացյալ պահանջը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

--00--ԱԱ
 

Տեսանյութեր