Վահրամ Դումանյանն ու Արայիկ Խզմալյանը կգործուղվեն Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

նկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու վերջինիս տեղակալ Արայիկ Խզմալյանը հունիսի 6-8-ը կգործուղվեն Ֆրանսիա:

Այս մասին համապատասխան որոշման մեջ նշվում է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2022 թվականի հունիսի 6-8-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Վահրամ Դումանյանի և Արայիկ Խզմալյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

--00—ԼՄ