ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք:
Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան - Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մանացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը:
Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»:
--00—ԼՄ