ԱՄՆ-ում հարձակում գործած ահաբեկիչն Էրդողանի մասին սկանդալային հայտարարություն է արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

801465.jpg

ԱՄՆ-ում մայիսի 15-ին Բուֆալոյի առևտրի կենտրոնի վրա հարձակված և 13 մարդու կյանք խլած 18-ամյա Փեյթոն Գենդրոնի մոտ հայտնաբերվել է 180 էջանոց մանիֆեստ:

Դրանումտեղ են գտել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի վերաբերյալ արտահայտություններ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքական «Sözcü» կայքի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ Գենդրոնը նախկինում սոցիալական ցանցերում արել է ռասիստական ​​և վիրավորական արտահայտություններ, նշվել է նաև, որ ահաբեկիչը տեռակտը ուղիղ հեռարձակել է Amazon-ին պատկանող Twitch սոցիալական մեդիա հարթակում:

Գենդրոնը 180 էջանոց մանիֆեստում ասել է, որ ցանկանում է սպանել որոշ բարձրաստիճան անձանց, այդ թվում Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին, միլիարդատեր Ջորջ Սորոսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Մանիֆեստում  տեղ են գտել հետևյալ ձևակերպումները։

«Կան մարդիկ, ովքեր մեր երկրի ու մեր ցեղի թշնամիներն են և ազատ թափառում են։ Միլիարդատեր Ջորջ Սորոսը պատասխանատու է Արևմուտքի վրա հարձակումների համար: Նա հարձակվում է սովորական մարդկանց հարստության վրա և աջակցում արմատական ​​ձախերին: Նա այն հրեաներից է, ովքեր ցանկանում են անցնել նոր աշխարհակարգի»:

Իսկ Էրդողանը Գենդրոնի կողմից հիշատակվում է որպես «մեր ժողովրդի ամենահին թշնամիների առաջնորդ»։

--00--ՀԶ