Ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 155 քաղաքացի․ Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

281244313_5226195584112584_501029811523887382_n.jpg

Այսօր՝ մայիսի 17-ին, «Դիմադրություն» շարժման կազմակերպած բողոքի անհնազանդության ակցիաների ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներից ժամը 10:00-ի դրությամբ Ոստիկանություն բերման է ենթարկվել 155 քաղաքացի։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

--00--ՀԶ             

 

Տեսանյութեր