Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ю

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը, նրանց ոչ միայն պարգեւավճարներ են խոստանում, այլեւ ուղարկում են, այսպես կոչված, «հանգստի»։ Համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ նման աշխատակիցներին անգամ արձակուրդի դիմում գրել չեն պարտադրում, ասում են` գնա տուն, հանգստացի, հետո կվերադառնաս։

Հիշեցնենք, որ վերջերս հաճախ է տեղեկատվություն տարածվում, որ ոստիկանության աշխատակիցներից ոմանք ընդդիմանում են, չեն ցանկանում կատարել ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հրամանները։ Անգամ լուրեր տարածվեցին, թե ազատման դիմում գրողներ կան, սակայն դիմումները ղեկավար կազմը չի ստորագրում՝ փորձում են համոզել, որ հետ վերցնեն դիմումները, խոստացել են պարգեւավճարներ։ Եվ չնայած ոստիկանությունից շտապեցին հերքել մի քանի ոստիկանի մասով հրապարակված տեղեկատվությունը, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ հրապարակված անուններով ոստիկանները դիմումներ գրել են, այլ հարց է, որ վերեւից կանխել են հրաժարականների գործընթացը եւ նրանց եւս առաջարկել են «հանգստանալ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր