Հիմա էլ ՀԱՊԿ-է՞ մեղավոր․ Արթուր Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյան հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Ղազինյան Փաշինյան

«Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հիմա էլ ՀԱՊԿ-է՞ մեղավոր

Նոյեմբերի 9-ից մինչ օրս էս կենսաբանական միավորը մեղավորներ է փնտրում ու նշնակում 44-օրյա պատերազմի մեջ:

Էլ բանակը մեղավոր դարձավ, էլ ժողովուրդը չգնաց կռվելու, էլ ընդդիմությունն էր մեղավոր, էլ նախկինները:
Մի խոսքով բոլորը՝ բացի իրենից:

Հիմա էլ ՀԱՊԿ-է մեղավոր, պարզվում է անդամ-պետությունները ադեկվատ չեն արձագանքել պատերազմի ընթացքում, զենք են վաճառել իր կիրթ ու կառուցողական ընկերոջը:

Ինքը կազմաքանդի բանակը, փլուզի ամբողջ անվտանգային համակարգը, փոխի ռազմական գնումների պլանը, դադարեցնի բանակցությունները, մերժի խաղաղ լուծման բոլոր առաջարկները, դադարեցնի լրահամալրումը, մերժի պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները, դավաճանի իր հայրենիքն ու ժողովրդին, ադրբեջանի հետ օպերատիվ կապով դավադրություններ հյուսի, բանավոր փոխըմբռնումով Հայաստանի ինքնիշխան տարածքները նվիրի թշնամուն, ու վերջում ՀԱՊԿ-ը մեղավոր դուրս գա՞՞՞:

44-օրյա պատերազմի և դրա ողբերգական ու աղետալի հետևանքների համար մեղավոր է միայդ այդ կենսաբանական միավորը և նրա ղեկավարած դավաճանական բանդան:

Մնացածը իշխանություն պահելու շարքային կապիկություն ա . . .»,- գրել է ընդդիմադիր գործիչը։

--00--ԱԱ
 

Տեսանյութեր