Թոռնիկ Ալիյանի հետ մտերիմ չեմ, մեկ անգամ եմ հանդիպել ու իմացել, որ ուսխորհրդի նախագահն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

«Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հետ նկարը փողոցում պատահական արված նկար է, նրա հետ մտերիմ չեմ, մեկ անգամ եմ հանդիպել ու այդ ժամանանակ եմ իմացել, որ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ պնդելով, որ նրա հետ ծանոթ չէ։

«Սիրով կծանոթանամ նման սկզբունքային երիտասարդի հետ, որը ուսխորհրդի պաշտոնն իր անձնական շահի համար չի ծառայեցրել»,-նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ օրերս համացանցում տարածվեց ձայնագրություն, ըստ որի, Ագրարային համալսարանի դասախոսը նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին առաջարկում է գումարի դիմաց ուսանողներին ներգրավել հանրահավաքին։

Միևնույն ժամանակ տարածվեց Բաքոյանի և Ալիյանի համատեղ լուսանկարը, ինչը կասկածների առիթ տվեց, թե  ձայնագրությունն արվել է ՔՊ-ական պատգամավորի պատվերով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։